ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եզրափակիչ փուլ է անցել չորս մասնակից

Եզրափակիչ փուլ է անցել չորս մասնակից
11.06.2014 | 11:00

Ավարտվել է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցել է ութ դաշնակահար: Մասնակիցներից մեկը՝ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը, վատառողջ լինելու պատճառով դուրս է մնացել մրցակցությունից: Մրցույթի եզրափակիչ փուլ է անցել չորս մասնակից:
Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ